Live opening · Posted 16 hours ago

Գործառնական ռիսկերի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ/QA

ID Bank · Yerevan
Bamboohr No Full-Time
JobBeeper subscribers received an alert for this role.

At a glance

The key details from the original listing.

Posted 16 hours ago
CompanyID Bank
LocationYerevan
Job typeFull-Time
Work modeNo
SourceBamboohr
ListedPosted 16 hours ago

About the role

Description supplied by the original job listing.

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է փորձառու և հմուտ թեկնածուի, ով կմիանա Բանկին որպես Գործառնական ռիսկերի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ/QA՝ ստորև պարտականությունները կատարելու նպատակով․
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Իրականացնել գործառնական ռիսկերի գնահատում և դասակարգում, ինչպես նաև առկա և պոտենցիալ ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկությունների ներկայացում։
Իրականացնել գործառնական ռիսկի պատահարների հավաքագրում, վերլուծություն, դրանց նվազեցմանն ուղղված միջոցառումների առաջարկում և հետագա մոնիթորինգ։ Պատրաստել պատահարների վերաբերյալ համապատասխան հաշվետվություններ։
Գնահատել նոր պրոդուկտների, ծառայությունների, գործընթացների և համակարգային փոփոխությունների ներդրման հնարավոր գործառնական և զեղծարարության ռիսկերը։
Մասնակցել նոր պրոդուկտների և համակարգային փոփոխությունների թեստավորման գործընթացներին՝ մշակելով գործառնական ռիսկերի, զեղծարարության ռիսկերի և վերահսկողական մեխանիզմների ստուգման համապատասխան սցենարներ։
Իրականացնել թեստային միջավայրում մշակված սցենարների փորձարկում, բացահայտել հնարավոր խոցելիությունները, վերահսկողական բացերը և գործընթացային թերությունները։
Ներկայացնել առաջարկություններ հայտնաբերված ռիսկերի նվազեցման, կանխարգելիչ վերահսկողության մեխանիզմների ներդրման կամ առկա վերահսկողությունների բարելավման վերաբերյալ։
Իրականացնել ներդրված վերահսկողական մեխանիզմների արդյունավետության հետագա մոնիթորինգ։
Իրականացնել գործառնական ռիսկերի վերաբերյալ իրազեկության բարձրացման աշխատանքներ, այդ թվում՝ դասընթացներ Բանկի աշխատակիցների և նոր ընդունվող անձանց համար։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Բարձրագույն կրթություն մաթեմատիկական կամ տնտեսագիտական ուղղվածությամբ
Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ՝ ռիսկերի կառավարման, աուդիտի, ներքին վերահսկողության, ՏՏ կամ բիզնես գործընթացների վերլուծության ոլորտներում։
Բանկային/ֆինանսական համակարգի փորձը կդիտարկվի որպես առավելություն։
Բանկային գործընթացների, պրոդուկտների և վերահսկողական մեխանիզմների վերլուծության կարողություն։
Գործառնական, զեղծարարության և վերահսկողական ռիսկերի բացահայտման սցենարների մշակման ունակություն։
Բանկային տեղեկատվական համակարգերի, թվային հարթակների և պրոցեսինգային համակարգերի աշխատանքի ընդհանուր տրամաբանության իմացություն։
Թեստային միջավայրերում նոր պրոդուկտների, գործընթացների և համակարգային փոփոխությունների փորձարկման փորձ։
Թեստավորման սցենարների, այդ թվում՝ գործառնական ռիսկերի, զեղծարարության ռիսկերի և վերահսկողական մեխանիզմների ստուգման սցենարների մշակման ունակություն։
Տվյալների բազաների հետ աշխատելու, SQL հարցումների կազմման և տվյալների վերլուծության հմտություններ ։
Jira կամ նմանատիպ համակարգերում պատահարների գրանցման, հետևման և մոնիթորինգի փորձ։
Excel-ի խորը իմացություն, հաշվետվությունների, վերլուծական աղյուսակների և dashboard-ների պատրաստման կարողություն։
ՏՏ համակարգերի ինտեգրացիաների, API-ների, մուտքի իրավունքների և վերահսկողական մեխանիզմների ընդհանուր պատկերացում։
Թվային բանկինգի, մոբայլ հավելվածների, CRM, վարկային հոսքագծերի կամ core banking համակարգերի հետ աշխատանքի փորձը կդիտարկվի որպես առավելություն։
Մանրուքների նկատմամբ ուշադրություն / լարված գրաֆիկով աշխատելու կարողություն
Հաղորդակցվելու և թիմում աշխատելու գերազանց հմտություններ
Ճշտապահություն և պատասխանատվության զգացում,
Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն։
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԴԻՄԵԼՈՒ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հետևյալ հղումով https://idbank.bamboohr.com/careers/249 ։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://www.idbank.am/

Employment type
Full-Time

Work arrangement
No

Your early-applicant advantage

Live timing from JobBeeper.

Live data
181 min from Bamboohr publishing this role to us finding it
9 min median time from a role going live to a subscriber being told
6 hours subscribers had this role before this page existed
134,873 roles found in the last 24 hours — the newest are not on this site yet
See available plans →

More openings worth a look

Recently tracked roles with full details and direct application links.

6 roles
Good roles move before most people even see them. Tell JobBeeper what you want and get fresh matches delivered in minutes.
Create free account →
⚡ Get fresh job alerts 📱 Get App