Public listing
Միջազգային համագործակցությունների և նախագծերի մենեջեր
- Work modeNo
- EmploymentFull-Time
- ListedPosted 17 hours ago
- SourceBamboohr
Role overview
About the role
Description supplied by the original job listing.
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է փորձառու թեկնածուի Էկոհամակարգերի զարգացման և գործընկերների հետ համագործակցության բաժնում որպես Միջազգային համագործակցությունների և նախագծերի մենեջեր միանալու համար։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Իրականացնել միջազգային շուկայի վերլուծություն, մշակել և ներկայացնել առաջարկություններ միջազգային գործընկերային ցանցի զարգացման և համագործակցության նոր ուղղությունների վերաբերյալ։
Համակարգել համագործակցությունների հաստատման և իրականացման գործընթացները՝ ներառյալ գործընկերների ընթացիկ սպասարկումը։
Համագործակցել շահագրգիռ ստորաբաժանումների հետ գործունեության պլանների, նպատակների և գաղափարների իրագործման համար։
Բացահայտել և ներգրավել միջազգային QR սխեմաներ, դրամապանակներ, վճարային համակարգեր, ցանցեր և PSP-ներ՝ երկկողմանի QR ընդունման (inbound/outbound) նպատակով
Մշակել և ներկայացնել QR համագործակցության առաջարկներ՝ ներառյալ կոմերցիոն պայմանները (MDR, interchange, revenue share), սցենարները և թիրախային շուկաները։
Մշակել և առաջարկել P2P և remittance սցենարներ՝ հաշվի առնելով սփյուռքի պահանջարկը և առանցքային ուղղությունները (օրինակ՝ ԱՄՆ, Եվրոպա, ԵԱՏՄ)։
Բանակցել փոխանցումների կոմերցիոն պայմանների վերաբերյալ՝ միջնորդավճարներ, փոխարժեքի մարժա (FX), հաշվարկային ժամկետներ, լիմիտներ։
Համակարգել համապատասխանության պահանջների քննարկումը գործընկերների հետ՝ AML/KYC, պատժամիջոցների ստուգում, լիցենզավորում։
Վարել բանակցություններ և ղեկավարել գործարքի ամբողջ գործընթացը մինչև պայմանագրի կնքումը՝ ներառյալ գաղտնիության չհրապարակման համաձայնագիրը (NDA), հիմնական պայմանների համաձայնագիրը (Term Sheet), առևտրային առաջարկը և պայմանագրի նախագիծը։
Իրականացնել նախնական պատշաճ ուսումնասիրություն ՝ գործընկերոջ լիցենզիաներ, հեղինակություն, պատժամիջոցների ռիսկեր, տեխնիկական պատրաստվածություն։
Ապահովել պոտենցիալ հաճախորդների և գործընկերների հետ աշխատանքի շարունակականությունն ու հետևողականությունը՝ յուրաքանչյուրի համար սահմանելով հստակ հաջորդ քայլ
Պարբերաբար (շաբաթական/ամսական) ներկայացնել հաշվետվություն գործընթացի վերաբերյալ՝ ներառյալ կանխատեսում և ռիսկեր։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Աշխատանքային փորձ ֆինանսական համակարգում կամ ֆինտեք ոլորտում, նախընտրելի է վճարային ոլորտում։
Միջազգային վաճառքի, բիզնեսի զարգացման կամ գործընկերությունների (partnerships) փորձ՝ B2B միջավայրում։
Սեփական նախաձեռնությամբ նոր գործընկերներ գտնելու և գործարքներ փակելու փորձ։
Բանկային և վճարային պրոդուկտների ու ծառայությունների իմացություն։
Արտահայտված ներկայացման և բանակցային հմտություններ
Երկարաժամկետ հարաբերություններ կառուցելու կարողություն։
Տարբեր մշակույթների հետ աշխատելու ունակություն։
Վերլուծական հմտություններ՝ մեծ տվյալների բազայի հետ վարժ աշխատելու համար։
Նախագծերի կառավարման հմտություններ և կատարողական ցուցանիշների ապահովման ունակություն։
Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում։
Խնդիրների արագ լուծման և միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն։
Փոփոխություններին արագ արձագանքելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։
Նախաձեռնողականություն և ինքնուրույնություն։
Ճշտապահություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և պատասխանատվության զգացում։
Կոնֆլիկտների կառավարման հմտություն։
Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն։
Գործարար էթիկայի նորմերի իմացություն և կիրառում, գաղտնապահություն։
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
Employment type
Full-Time
Work arrangement
No
Your early-applicant advantage
How quickly JobBeeper finds and shares openings.
Job alerts
Get notified about new openings
Set your preferences and JobBeeper will send matching roles as it finds them.