Public listing
Կոմիսիոն բիզնեսի բաժնի անհատական մենեջեր
- Work modeNo
- EmploymentFull-Time
- ListedPosted 1 day ago
- SourceBamboohr
Role overview
About the role
Description supplied by the original job listing.
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ- ն փնտրում է փորձառու և մոտիվացված թեկնածուի, ով կմիանա բանկին որպես Կոմիսիոն բիզնեսի բաժնի անհատական մենեջեր, ստորև ներկայացված պարտականությունները կատարելու նպատակով։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կորպորատիվ հաճախորդների ներգրավում,
Կորպորատիվ պրոդուկտների մասով վաճառքների իրականացում, մասնավորապես՝ բիզնես օվերդրաֆտի, ՊՈՍ”/“Վ-ՊՈՍ” վճարային համակարգերի, աշխատավարձային պրոդուկների, թվային ապառիկ և այլն
Բանկի այլ պրոդուկտների վաճառքների իրականացում,
Կորպորատիվ հաճախորդների ներգրավման տվյալների բազաների վարում,
Կորպորատիվ հաճախորդների պորտֆելի սպասարկում, խորհրդատվության տրամադրում, գործնական հարաբերությունների ստեղծում և զարգացում։
Հաճախորդներից ֆինանսական տվյալների, իրավաբանական փաթեթի այլ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում ամփոփում։
Տվյալ հաճախորդի մասով բոլոր պրոդուկտների ստացվելիք եկամտաբերության հաշվարկի իրականացում։
Հաճախորդների համար առավել/նվազ բարենպաստ՝ արտոնյալ պայմանների հաստատման գործընթացի իրականացում (նոր սակագին, և այլն),
Համաձայն ներքին իրավական ակտերի, իր իրավասությունների շրջանակներում, ՀՀ պետ ռեգիստրից, Վարկային բյուրոյից և այլ իրավասու մարմիններից հարցումների իրականացում ։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Բարձրագույն մասնագիտական կրթություն
Նվազագույնը 1-2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
Անգլերեն, ռուսերեն, հայերեն լեզուների լավ իմացություն
Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն
Բանկային օրենսդրության իմացություն
Համակարգչային գիտելիքներ – Excel -ի լավ իմացություն, LS Bank ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Հաղորդակցման հմտություններ
Խաչաձև վաճառքի հմտություններ
Վերլուծական հմտություններ
Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում
Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
Մանրուքների նկատմամբ ուշադրություն
Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://www.idbank.am/։
Skills
Excel
Employment type
Full-Time
Work arrangement
No
Skills from the listing
- Excel
Your early-applicant advantage
How quickly JobBeeper finds and shares openings.
Job alerts
Get notified about new openings
Save your preferences, then add a paid plan for matching job alerts.