Public listing

ՏՏ բիզնես վերլուծաբան

ID Bank Yerevan
  • Work modeNo
  • EmploymentFull-Time
  • ListedPosted 1 day ago
  • SourceBamboohr

Role overview

About the role

Description supplied by the original job listing.

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է փորձառու և բարձր որակավորում ունեցող Բիզնես վերլուծաբանի Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությանը միանալու նպատակով, ով պատասխանատու է լինելու ստորև գործառույթների իրականացնելու համար․
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ուսումնասիրում է ՏՏ համակարգերի նկատմամբ բիզնես ստորաբաժանումների կողմից ներկայացված պահանջները, կատարում է վերլուծություն այդ պահանջների իրագործելիության, առկա ծրագրային համակարգերի և լուծումների հետ համահունչ լինելու մասով
Կազմում և գործընկեր կազմակերպություններին իրագործման է ներկայացնում տեխնիկական առաջադրանքներ, վարում է դրանց իրագործման հետ կապված ողջ հաղորդակցությունը, ընդունում, թեսթավորում և շահագործման է հանձնում ծրագրային լուծումները
Ըստ անհրաժեշտության կարող է կազմել ուղեցույցներ և ձեռնարկներ
Աջակցում է համակարգերի ադմինիստրատորներին ծրագրային խնդիրների վերլուծության և իրավիճակային լուծումների մասով
Կատարում է բիզնես վերլուծություն և գործավարության վերլուծություն` նպատակներին հասնելու, առկա դժվարությունները գնահատելու և ավելի լավ մոտեցումներ սահմանելու համար
Մասնակցում է ստորաբաժանման աշխատանքների պլանավորմանը և կազմակերպմանը
Ներկայացնում է ստորաբաժանման աշխատանքի բարելավմանը ուղղված առաջարկներ
ՏՏ համակարգերի և Բիզնես գործընթացների ավտոմատացման հնարավորության գնահատում և վերլուծում
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Բարձրագույն կրթություն
Վերահսկողական հմտությունների առկայություն
Ֆինանսաբանկային ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
Փաստաթղթերի գեներացման բազային իմացություն
Գրավոր և բանավոր հաղորդակցման բարձր ունակություն՝ ներառյալ տեխնիկական փաստաթղթերի վարման ունակություն
ԼՍՈՖԹ-Բանկ համակարգի իմացություն
MS Office փաթեթի գերազանց իմացություն
Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացություն
Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
Ճշտապահություն և պատասխանատվության զգացում
Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում
Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն
Մանրուքների նկատմամբ ուշադրություն
Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
Վերլուծական հմտություններ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

Employment type
Full-Time

Work arrangement
No

Your early-applicant advantage

How quickly JobBeeper finds and shares openings.

5 min median time from a role going live to a subscriber being told
6 hours subscribers had this role before this page existed
38,511 roles found in the last 24 hours
See available plans →

Job alerts

Get notified about new openings

Save your preferences, then add a paid plan for matching job alerts.

Create free account
Log in to apply