Live opening · Posted 21 days ago
At a glance
The key details from the original listing.
About the role
Description supplied by the original job listing.
ՔՈ ԴԵՐԸ
Եթե վարորդ ես, ունես «D» կարգի վարորդական իրավունք և 3 տարվա ուղևորափոխադրումների փորձ, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Լոռու մարզի ՍՄԱՐԹ կենտրոնի վարորդի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն քո պարտականությունների մասին․
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Իրականացնել ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոնի ուսանողների ուղևորափոխադրումներ՝ ըստ նախապես տրամադրված ցանկի և համայնքների։
Խստորեն պահպանել երթերի իրականացման ժամանակացույցը։
Համապատասխան ակտով կատարել տրանսպորտային միջոցի ընդունում-հանձնում։
Ամեն աշխատանքային օր մասնակցել տրանսպորտային միջոցի տեխնիկական զննման գործընթացին և մասնակցել տրանսպորտային միջոցի տեխնիկական սպասարկմանը։
Հետևել տրանսպորտային միջոցի անխափան շահագործմանը և մեքենայի մաքրությանը։
Խստորեն պահպանել ճանապարհատրանսպորտային երթևեկության և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոնի կողմից սահմանված երթևեկության կանոնները։
Հետևել ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոնի կողմից սահմանված ուղևորների հետ հաղորդակցման կանոններին։
Ամեն աշխատանքային օր անցնել պարտադիր բժշկական զննում։
Անցնել վերապատրաստումներ։
Կատարել անմիջական ղեկավարի առանձին ծառայողական հանձնարարականները։
ՔՈ ԹԻՄԸ
Միանալով մեր թիմին՝ դու կաշխատես Վարչատնտեսական գործերի կառավարչի անմիջական ղեկավարությամբ։
ԴՈՒ
Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ դու․
Գերազանց վարում ես ավտոբուս, խստորեն պահպանելով անվտանգության կանոնները։
Աշխարհագրորեն ծանոթ ես Լոռու մարզին և ՀՀ բոլոր ճանապարհներին,
Կարողանում ես վեր հանել մեքենայի տեխնիկական խնդիրները,
Տիրապետում ես մեքենայի կառուցվածքին և կարողանում ես սպասարկել այն,
Կարողանում ես հաղորդակցվել երեխաների, ծնողների, թիմի հետ,
Մշտապես հետևում ես մեքենայի մաքրությանը,
Թիմային ես, կարողանում ես համագործակցել ավելի մեծ թիմի հետ,
Կարողանում ես արդյունավետ աշխատել ծանրաբեռնված գրաֆիկով և հետևել վերջնաժամկետներին,
Գերազանց հաղորդակցվել բանավոր և գրավոր։
ԴՈՒ ԼԻՆԵՍ
Աշխատանքային էթիկայի ջատագով:
Երեխաների հանդեպ հոգատար
Ուշադիր, պատասխանատու և հաշվետու:
Սթրեսակայուն և ոչ կոնֆլիկտային։
Արագ կողմնորոշվող։
ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
Կյանք փոխող աշխատանքային փորձ,
Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
Մրցակցային աշխատավարձ,
Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։
ՄԵՆՔ
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ տարածվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը՝ 2026թ․ հոկտեմբերի 16-ի օրվա ավարտն է։
Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։ Դիմումների դիտարկումից հետո կապ կհաստատենք միայն այն թեկնածուների հետ, ովքեր հրավիրվելու են հարցազրույցի։
YOUR ROLE
If you are a driver, with a Category “D” driving license and at least 3 years of passenger transportation experience, then the Driver position at COAF (Children of Armenia Fund) SMART Center in Lori Region is just for you. Below are the details of your responsibilities:
RESPONSIBILITIES
Provide transportation services for COAF SMART Center students according to the pre-approved lists and communities.
Strictly adhere to the established transportation schedules.
Carry out the acceptance and handover of the vehicle based on a relevant act.
Participate daily in the vehicle technical inspection process and support vehicle maintenance.
Ensure the uninterrupted operation of the vehicle and maintain its cleanliness.
Strictly comply with road traffic regulations and the transportation rules established by the COAF SMART Center.
Follow the passenger communication rules set by the COAF SMART Center.
Undergo mandatory daily medical check-ups.
Participate in required training sessions.
Perform other specific service-related tasks assigned by the immediate supervisor.
YOUR TEAM
By joining our team, you will work under the direct supervision of the Administrative and Operations Manager.
YOU
We expect that you:
Have excellent bus driving skills,
Are well familiar with the geography of Lori Region and all roads of the Republic of Armenia,
Are able to identify vehicle technical issues,
Understand vehicle structure and can carry out basic maintenance,
Can communicate effectively with childre
Employment type
Contractor
Work arrangement
No
Your early-applicant advantage
Live timing from JobBeeper.
More openings worth a look
Recently tracked roles with full details and direct application links.