Live opening · Posted 21 hours ago

Հյուրանոցի ադմինիստրատոր / CHCC Receptionist

Children of Armenia Fund · Debet, Lori
Bamboohr No Contractor
JobBeeper subscribers received an alert for this role.

At a glance

The key details from the original listing.

Posted 21 hours ago
CompanyChildren of Armenia Fund
LocationDebet, Lori
Job typeContractor
Work modeNo
SourceBamboohr
ListedPosted 21 hours ago

About the role

Description supplied by the original job listing.

ՔՈ ԴԵՐԸ
Եթե սիրում ես հյուրընկալության ոլորտը, ունես համապատասխան փորձ և փնտրում ես հնարավորություն միանալու այնպիսի թիմի, որը համադրում է բարձրակարգ սպասարկումն ու սոցիալական ազդեցությունը, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Կոնցեպտ հյուրանոցում և Համագումարների կենտրոնում ադմինիստրատորի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․
ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Իրականացնել հյուրերի ժամանման, տեղավորման և մեկնման գործընթացը։
Կատարել հյուրանոցի ամրագրումները՝ ճշգրիտ գրանցելով անհրաժեշտ տվյալները։
Ընդունել վճարումներ՝ հետևելով սահմանված ֆինանսական ընթացակարգերին։
Իրականացնել հյուրերի գրանցումները հյուրանոցային ծրագրում։
Ծրագրում մուտքագրել և ելքագրել ստացված և սպառված ապրանքատեսակները։
Սերտորեն համագործակցել մաքրության պատասխանատուների հետ՝ երաշխավորելու, որ սենյակների կահավորանքը, մաքրությունը և պայմանները համապատասխանում են ընդունված չափանիշներին։
Տեղեկության կառավարում
Արձագանքել հարցումներին և տրամադրել համալիր տեղեկատվություն հյուրանոցի սենյակների, արժեքների և ծառայությունների վերաբերյալ։
Հյուրերին տրամադրել տեղեկատվություն՝ վերջիններիս հանգիստը և ուղևորումը դեպի տեսարժան վայրեր կազմակերպելու վերաբերյալ։
ԱՌԱՋԱՐԿՆԵՐ և ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆԵՐ
Ներկայացնել նորարարական առաջարկներ՝ նպաստելու ընդունարանի ծառայությունների շարունակական կատարելագործմանը։
ՔՈ ԹԻՄԸ
Ստանձնելով Կոնցեպտ հյուրանոցում ադմինիստրատորի դերը՝ դու կմիանաս Կոնցեպտ հյուրանոցի և համագումարների կենտրոնի թիմին և կաշխատես Միջոցառումների համակարգողի անմիջական առաջնորդությամբ։
ԴՈՒ
Մենք ակնկալում ենք քո լավագույն որակների ներդրումը և մասնավորապես, որ.
ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ
Անգլերեն և ռուսերեն լեզուների գրավոր և բանավո խոսքին։
Համակարգչային ծրագրերին (Ms Office, GSuite համակարգ), հյուրանոցային ծրագրով աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Հյուրանոցի ադմինիստրատիվ գործառույթներին, քանի որ ունես ոլորտին համապատասխան բարձրագույն կրթություն և սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ։
ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ
Մեծ պատասխանատվությամբ մոտենալ աշխատանքին, դրսևորել կազմակերպչական բարձր հմտություններ։
Հաճախորդների հետ հաղորդակցվել արդյունավետ և բարձր մակարդակով, հարթել կոնֆլիկտային իրավիճակները։
Աշխատել սթրեսային պայմաններում, պահպանել ժամկետները։
ԴՈՒ ԼԻՆԵՍ
Պատրաստ մասնագիտական զարգացման։
Պատրաստ աշխատել թիմային միջավայրում:
Սոցիալապես պատասխանատու:
Շարունակական կրթության գաղափարի կրող:
Պատասխանատու և հաշվետու:
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՐԱՖԻԿ
Ադմինիստրատորի ծառայությունների մատուցման յուրաքանչյուր հերթափոխի տևողությունը՝ 12 ժամ է։
ՄԵՆՔ
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ տարածվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Հայտերի ընդունման վերջնաժամկետ սահմանված չէ։ Դիմել հնարավոր է նախքան հաստիքին համապատասխան մասնագետի ընտրությունը։
Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։ Դիմումների դիտարկումից հետո կապ կհաստատենք միայն այն թեկնածուների հետ, ովքեր հրավիրվելու են հարցազրույցի։
___
YOUR ROLE

Employment type
Contractor

Work arrangement
No

Your early-applicant advantage

Live timing from JobBeeper.

Live data
314 min from Bamboohr publishing this role to us finding it
9 min median time from a role going live to a subscriber being told
6 hours subscribers had this role before this page existed
135,365 roles found in the last 24 hours — the newest are not on this site yet
See available plans →

More openings worth a look

Recently tracked roles with full details and direct application links.

6 roles
Good roles move before most people even see them. Tell JobBeeper what you want and get fresh matches delivered in minutes.
Create free account →
⚡ Get fresh job alerts 📱 Get App