Live opening · Posted 18 hours ago

ՍՄԱՐԹ ավանի հյուրերի սպասարկման և գործառնությունների մասնագետ/ SMART Campus Guest Services & Operations Specialist

Children of Armenia Fund · Vahagni, Lori
Bamboohr No Contractor
JobBeeper subscribers received an alert for this role.

At a glance

The key details from the original listing.

Posted 18 hours ago
CompanyChildren of Armenia Fund
LocationVahagni, Lori
Job typeContractor
Work modeNo
SourceBamboohr
ListedPosted 18 hours ago

About the role

Description supplied by the original job listing.

ՔՈ ԴԵՐԸ
Եթե դու նախաձեռնող, հաղորդակցվող, պատասխանատու և հյուրերի հետ աշխատել սիրող մասնագետ ես, հեշտությամբ շփվում ես տարբեր տարիքի և մշակույթների մարդկանց հետ, արագ կողմնորոշվում ես տարբեր իրավիճակներում և հաճույքով աշխատում ես դինամիկ միջավայրում, ապա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ ավանի Հյուրերի սպասարկման և գործառնությունների մասնագետի դերը հենց քեզ համար է։
Այս դերում դու կլինես ՍՄԱՐԹ ավան այցելող հյուրերի առաջին շփման կետերից մեկը և պատասխանատու կլինես նրանց բարձրակարգ, բարեհամբույր և ամբողջական սպասարկման, ինչպես նաև Այցելուների կենտրոնի ամենօրյա գործառնությունների սահուն ընթացքի ապահովման համար։
Առավել մանրամասն․
Հյուրերի սպասարկում և ընդունելություն
Ընդունել և սպասարկել ՍՄԱՐԹ ավան և Այցելուների կենտրոն այցելող հյուրերին՝ ապահովելով ջերմ, բարեհամբույր և պրոֆեսիոնալ սպասարկում,
Ներկայացնել ՍՄԱՐԹ ավանը, ՔՈԱՖ-ի գործունեությունը, Այցելուների կենտրոնի ծառայությունները, Կոնցեպտ հյուրանոցը և ՍՄԱՐԹ ավանի հնարավորությունները,
Հասկանալ այցելուների կարիքներն ու հետաքրքրությունները, տրամադրել համապատասխան տեղեկատվություն և անհրաժեշտության դեպքում ուղղորդել նրանց համապատասխան ծառայության կամ պատասխանատուի մոտ,
Արձագանքել այցելուների հարցերին և դժգոհություններին՝ պահպանելով հարգալից, հանգիստ և լուծումներին ուղղված մոտեցում,
Ապահովել այցելուների սպասարկումը ՍՄԱՐԹ ավանի տարբեր հատվածներում՝ անհրաժեշտության դեպքում աջակցելով նաև հյուրանոցում և այլ տարածքներում։
Սրճարանի, բարի և խանութի գործառնություններ
Ընդունել և սպասարկել սրճարանի և բարի հյուրերի պատվերները՝ ծանոթ լինելով գործող մենյուին և ապրանքատեսակին,
Պատրաստել կամ մատուցել սահմանված մենյուով նախատեսված ապրանքներն ու ըմպելիքները՝ համապատասխան ուղղորդում անցնելուց հետո,
Հետևել սրճարանի, բարի և սպասարկման գոտիների մաքրությանը, կարգուկանոնին և պատրաստվածությանը,
Ներկայացնել և վաճառել Այցելուների կենտրոնում առկա ապրանքները՝ ապահովելով վաճառքի տարածքի պատշաճ տեսքը,
Հետևել ապրանքների և անհրաժեշտ նյութերի մնացորդներին, մասնակցել պատվերների, ապրանքների ընդունման և գույքագրման գործընթացներին,
Ապահովել վաճառքների և համապատասխան հաշվառման գործընթացների պատշաճ իրականացումը։
Ամենօրյա գործառնությունների ապահովում
Հետևել Այցելուների կենտրոնի ամենօրյա պատրաստվածությանը, մաքրությանը, կարգուկանոնին և աշխատանքային տարածքների պատշաճ վիճակին,
Ժամանակին արձանագրել ապրանքների, նյութերի, սարքավորումների կամ տարածքների հետ կապված խնդիրները և տեղեկացնել համապատասխան պատասխանատուին,
Աջակցել անհրաժեշտ ապրանքների և նյութերի պատվերների, մատակարարումների և մնացորդների վերահսկման գործընթացներին,
Մասնակցել ՔՈԱՖ-ի, ՍՄԱՐԹ ավանի և Այցելուների կենտրոնի միջոցառումների նախապատրաստման, իրականացման և հետմիջոցառային աշխատանքներին։
ՔՈ ԹԻՄԸ
Հյուրերի սպասարկման և գործառնությունների մասնագետի դերը ստանձնելով՝ կմիանաս ՔՈԱՖ-ի ՍՄԱՐԹ ավանի թիմին և կաշխատես անմիջական ղեկավարի առաջնորդությամբ՝ սերտորեն համագործակցելով ՍՄԱՐԹ ավանի, Կոնցեպտ հյուրանոցի, Այցելուների կենտրոնի և ՔՈԱՖ-ի մյուս թիմերի հետ։
ԴՈՒ
Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․
ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ ԵՎ ՈՒՆԵՆԱՍ․
Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության՝ ցանկալի է սպասարկման, հյուրընկալության, զբոսաշրջության, կառավարման կամ հարակից ոլորտներում,
Հյուրերի սպասարկման և/կամ հյուրընկալության ոլորտի հիմնական սկզբունքներին,
Համակարգչից, էլեկտրոնային փոստից և առցանց աշխատանքային գործիքներից օգտվելու հմտություններին,
Հայերենին և առնվազն մեկ օտար լեզվի՝ ցանկալի է անգլերենի և/կամ ռուսերենի,
Սպասարկման, վաճառքի և հաճախորդների հետ հաղորդակցության հիմնական սկզբունքներին։
ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ`
Արդյունավետ և բարեհամբույր հաղորդակցվել տարբեր տարիքի, ազգության և մշակույթի այցելուների հետ,
Անհրաժեշտության դեպքում սպասարկել հյուրերին հայերեն և օտար լեզվով,
Արագ կողմնորոշվել տարբեր իրավիճակներում և միաժամանակ կառավարել մի քանի գործառնական խնդիր,
Աշխատել POS/վաճառքի և վճարումների համակարգերով՝ համապատասխան ուղղորդումից հետո,
Աշխատել Google Workspace-ով և այլ առցանց աշխատանքային հարթակներով,
Կազմակերպել աշխատանքը՝ ըստ առաջնահերթությունների, պահպանել հաշվետվողականությունը և հետևել սահմանված ժամկետներին,
Պատշաճ կերպով ներկայացնել ՔՈԱՖ-ը, ՍՄԱՐԹ ավանը և մատուցվող ծառայությունները,
Աջակցել միջոցառումների կազմակերպմանն ու հյուրերի սպասարկմանը՝ անհրաժեշտության դեպքում ճկունորեն ներգրավվելով տարբեր գործառույթներում,
Պատրաստակամ լինել աշխատելու փոփոխական և դինամիկ աշխատանքային միջավայրում, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում հատուկ միջոցառումների կամ հանձնարարությունների շրջանակում։
ԴՈՒ ԼԻՆԵՍ`
Հյուրակենտրոն, բարեհամբույր և ժպտերես,
Հաղորդակցվող և հեշտությամբ շփվող,
Պատասխանատու և հաշվետու,
Կազմակերպված և ուշադիր մանրուքների նկատմամբ,
Ճկուն և արագ հարմարվող տարբեր իրավիճակներին,
Թիմային և համագործակցող:
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը՝ 10․10․2026։
Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։ Դիմումների դիտարկումից հետո կապ կհաստատենք միայն այն թեկնածուների հետ, ովքեր հրավիրվելու են հարցազրույցի։
YOUR ROLE
If you are proactive, communicative, responsible, and enjoy working with guests; if you feel comfortable interacting with people of different ages and cultural backgrounds, can respond quickly to changing situations, and thrive in a dynamic environment, then the Guest Services & Operations Specialist role at the Children of Armenia Fund (COAF) SMART Campus may be the right opportunity for you.
In this role, you will be one of the first points of contact for guests visiting the SMART Campus. You will be responsible for providing a welcoming, professional, and seamless guest experience, while also supporting the smooth day-to-day opera

Employment type
Contractor

Work arrangement
No

Your early-applicant advantage

Live timing from JobBeeper.

Live data
314 min from Bamboohr publishing this role to us finding it
15 min median time from a role going live to a subscriber being told
6 hours subscribers had this role before this page existed
134,901 roles found in the last 24 hours — the newest are not on this site yet
See available plans →

More openings worth a look

Recently tracked roles with full details and direct application links.

6 roles
Good roles move before most people even see them. Tell JobBeeper what you want and get fresh matches delivered in minutes.
Create free account →
⚡ Get fresh job alerts 📱 Get App