Live opening · Posted 18 hours ago

ՔՈԱՖ Այցելուների կենտրոնի բարիստա / COAF Visitor Center Barista

Children of Armenia Fund · Vahagni, Lori
Bamboohr No Full-Time
JobBeeper subscribers received an alert for this role.

At a glance

The key details from the original listing.

Posted 18 hours ago
CompanyChildren of Armenia Fund
LocationVahagni, Lori
Job typeFull-Time
Work modeNo
SourceBamboohr
ListedPosted 18 hours ago

About the role

Description supplied by the original job listing.

ՔՈ ԴԵՐԸ
Եթե դու նախաձեռնող ես, սիրում ես աշխատել մարդկանց հետ, գնահատում ես որակյալ սպասարկումը և կազմակերպչական աշխատանքը, ապա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) Այցելուների կենտրոնում մենք սպասում ենք քեզ։ Ավելի մանրամասն․
Պարտականություններ
Ապահովել բարեկիրթ սպասարկում և խթանել այցելուների գոհունակությունը՝ կիրառելով մասնագիտական ​​հաղորդակցման հմտությունները:
Բարեհամբյուր ողջունել և սպասարկել Այցելուների կենտրոնի սրճարանի հաճախորդներին, տրամադրել խորհրդատվություն առկա ապրանքների կամ ծառայությունների վերաբերյալ:
Ապահովել սրճարանի արդյունավետ և սահուն աշխատանքը։
Անհրաժեշտության դեպքում պատրաստել և հաճախորդներին մատուցել սննդամթերք և ըմպելիք՝ ներառյալ սենդվիչներ, սուրճ, թեյ և այլն:
Վերահսկել դրամարկղի աշխատանքը, ընդունել վճարումները և աշխատել վճարային համակարգերի հետ՝ խստորեն հետևելով ընդունված պայմաններին և ընթացակարգերին:
Կազմակերպել օրական և ամսական ֆինանսական հաշվետվություններ:
Կիրառել միջոցներ սրճարանի վաճառքների և տեսանելիության բարելավման համար։
Կազմակերպել միջոցառումներ՝ ի նպաստ սրճարանի վաճառքի արդյունավետության:
Գույքագրել, պահեստավորել մատակարարված ապրանքները և բացակայության պարագայում համալրել տեսականին՝ հետևելով պահպանման նորմերին:
Շարունակաբար ուսումասիրել և սովորել սննդամթերքի և ըմպելիքների պատրաստման և մատուցման նոր մեթոդների մասին՝ սննդի որակը բարելավելու համար:
Պարբերաբար թարմացնել ցուցանակները և տեսականին։
Հետևել սննդամթերքի անվտանգության բոլոր կանոններին և որակի վերահսկմանը:
Ծրագրում մուտքագրել և ելքագրել վաճառված ապրանքատեսականիները։
Ցուցաբերել ներգրավվածություն կենտրոնի այլ գործառույթներում՝ այդ թվում՝ կենտրոնում առկա այլ ապրանքների վաճառքի իրականացում՝ ըստ անհրաժեշտության։
Այցելուներին տրամադրել Դեբեդի կիրճի զբոսաշրջային ողջ ներուժի վերաբերյալ համապարփակ տեղեկություն։
ՔՈ ԹԻՄԸ
Դու կմիանաս ՔՈԱՖ Այցելուների կենտրոնի թիմին և կաշխատես Այցելուների կենտրոնի համակակարգողի անմիջական առաջնորդությամբ։
ԴՈՒ
Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․
ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ
Հյուրընկալության և սպասարկման հիմնական սկզբունքներին,
Սննդի անվտանգության և որակի վերահսկման կանոններին,
Դրամարկղային գործառույթների վարմանն ու վերահսկմանը,
Հայերենի՝ գերազանց, ռուսերենի և անգլերենի՝ լավ մակարդակի բանավոր և գրավոր հաղորդակցման կանոններին։
ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ
Ազատ և գրագետ հաղորդակցվել հաճախորդների և գործընկերների հետ,
Աշխատել ճնշման տակ և պահպանել բարձր սպասարկման մակարդակ,
Հետևել ֆինանսական կարգապահությանը և պահպանել կազմակերպության արժեքները,
Խթանել դրական միջավայրն ու բարձր թիմային մոտիվացիան։
ԴՈՒ ԼԻՆԵՍ
Աշխատանքային էթիկայի ջատագով:
Նախաձեռնություն ստանձնող և կատարող:
Բաց նորարարության համար և քննադատ:
Պատասխանատու և հաշվետու:
Շարունակական կրթության գաղափարի կրող։
ՄԵՆՔ
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու բնակիչները:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղականաբնակների համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել ՍՄԱՐԹ-ը կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։
ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Կազմակերպությունն արագորեն ընդլայնում է իր մասշտաբները՝ մեծացնելով իր աշխատակազմը։ Մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով ևմենք փնտրում ենք պրոֆեսիոնալ թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։
ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
Կյանքը փոխող աշխատանքային փորձ
Աշխատանք, որը կանեք խանդավառությամբ
Կարիերայի զարգացման հնարավորություններ
Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր
ՄԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Հայտերի ընդունման վերջնաժամկետ սահմանված չէ։ Դիմել հնարավոր է նախքան հաստիքին համապատասխան մասնագետի ընտրությունը։
Կազմակերպությունն իրականացնում է հայտերի ամենօրյա դիտարկում, որի արդյունքներից կախված՝ աշխատանքի ընդունման գործընթացն ու համապատասխան թեկնածուի ընտրությունը կարող է կատարվել նախքան սահմանված վերջնաժամկետի ավարտը։ Դիմումների դիտարկումից հետո կապ կհաստատենք միայն այն թեկնածուների հետ, ովքեր հրավիրվելու են հարցազրույցի։
_______________________________________________________________________________________________________________
YOUR ROLE
If you are a proactive team player, enjoy working with people, value high-quality service, and have strong organizational skills, then we are waiting for you at the Children of Armenia Fund (COAF) Visitor Center.
Responsibilities
Ensure polite and professional customer service, promoting visitor satisfaction through effective communication skills.
Warmly welcome and serve cafe visitors, providing information about available products and services.
Oversee and ensure the smooth and efficient operation of the cafe.
Oversee cash desk operations, process payments, and work with payment systems while strictly adhering to

Employment type
Full-Time

Work arrangement
No

Your early-applicant advantage

Live timing from JobBeeper.

Live data
314 min from Bamboohr publishing this role to us finding it
15 min median time from a role going live to a subscriber being told
6 hours subscribers had this role before this page existed
134,617 roles found in the last 24 hours — the newest are not on this site yet
See available plans →

More openings worth a look

Recently tracked roles with full details and direct application links.

6 roles
Good roles move before most people even see them. Tell JobBeeper what you want and get fresh matches delivered in minutes.
Create free account →
⚡ Get fresh job alerts 📱 Get App